ԱշխարհՄամուլ

Հայաստանը բենզին ձեռք կբերի Ղազախստանից. սպասվում է գների նվազում

Հայաստանը բենզին ձեռք կբերի Ղազախստանից. սպասվում է գների նվազում: Ղազախստանի էներգետիկայի գծով փոխվարչապետ Ասեթ Մագաուովը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ՀՀ կառավարության հետ ղազախական բենզինի ներմուծման շուրջ պայմանավորվածությունների մասին:

Ըստ նրա՝ հայկական կողմը համաձայնել է ընդունել ղազախական կողմի բոլոր առաջարկները, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատմանը:

«Կան որոշ անհամապատասխանություններ Ղազախստանի Ֆինանսների նախարարության ու առևտրի և ինտեգրման նախարարությունների միջև, որոնք առանձին հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են արտահայտել: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կունենանք պետական այս կառույցների հետ»,- հայտարարել է Մագաուովը:

Ղազախստանի փոխվարչապետի խոսքով՝ առջևում լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգերն են, ինչից հետո Հայաստանը պետք է հայտնի մատակարարումների ծավալների մասին:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել էջում