Մամուլ

«Նկարե՞լ եք ավագանու ելույթի վրա հռհռացող քաղաքապետին, չեք նկարել». Մարուքյանը՝ լրագրողներին

«Երբ քաղաքապետը ծիծաղում էր մարդու ելույթի վրա, որևէ տեսախցիկ դա ցույց տվե՞ց: Ոչ մեկը: Երբ մեդիայի անուն եմ տալիս, միանգամից ինքնապաշտպանական ռեակցիա եք տալիս: Հարց եմ տալիս՝ նկարե՞լ եք ավագանու ելույթի վրա հռհռացող քաղաքապետին… ձայնը պետք չէ, նկարե՞լ եք, չեք նկարել: Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինա Վարդանյանին, դրանից հետո՝ Դավիթ Խաժակյանին: Նա ծաղրել է նաև Անի Խաչատրյանին, բոլորին ծաղրել է, գիտեր՝ «Կարգին հաղորդում»-ում է»:

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հակադարձումներին, թե կատարվածում ԼՀԿ ղեկավարն իրենց է մեղադրում, Մարուքյանն այսպես արձագանքեց. «Այսօր թրենդն այն է, որ թիրախավորվեն ավագանու անդամները եւ սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները, եւ դուք այդ թրենդի մեջ եք»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին ավագանու «Լույս» խմբակցությունից, որի կազմում են նաև «Հանրապետություն» կուսակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, հետ կանչելու հարցը:

Կիսվել