ՄամուլՇոու-բիզնես

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ շարունակում են հարկեր չվճարել

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ շարունակում են հարկեր չվճարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հայտարարագիր է ներկայացրել շոու-բիզնեսի 10 ներկայացուցիչ։

Էդվարդ Հովհաննիսյանը միաժամանակ նշեց, որ որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս նախաքննության ընթացքում են։

Սակայն, Էդվարդ Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե ովքեր են նրանք և քանի գործ է հարուցվել։

Աղբյուր՝ panorama.am

Կիսվել նյութով