ԺամանցՕգտակար

Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևել նվերներ տալիս

Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևել նվերներ տալիս:

Առաջին կանոն. Նվերներ տալու ամենակարևոր պայմանն այն է, որ այն, ինչ նվիրում եք, դուր գա ձեզ, այն պիտի ձեզ համար հաճելի լինի նվիրել։ Այս հարցում կարևոր է նաև նվերը փաթեթավորել, գեղեցիկ նվիրելը։

Երկրորդ կանոն. Նվեր տալիս միշտ հիշեք, որ ոչ մի դեպքում չի կարելի ակնարկել նվերի գնի, դրա ձեռք բերման և այլ մարնամասների մասին, չի կարելի առաջարկել, որ մարդն անպայաման ձեր ներկայությամբ բացի նվերը։ Իսկ նվեր ստացողի համար վարվելակերպի հստակ սահմանված կանոն կան՝ այն պետք է բացել և նայել նվիրողի ներկայությամբ։

Երրորդ կանոն.  Գումար նվիրելը որքան էլ որ տարածված երևույթ է, այնուամենայնիվ խուսափեք գումար նվիրել, հատկապես, եթե նա, ում նվիրում եք, ձեզ շատ մտերիմ չէ։ Գումար նվիրելը սխալ է հատկապես երեխաներին։

Չորրորդ կանոն. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդկանց փողկապ նվիրել պետք չէ, ինչպես որ տղամարդիկ զերծ պետք է մնան կանանց դեկորատիվ կոսմետիկա նվիրելուց։ 

Հինգերորդ կանոն. Պրակտիկ նվերները՝ կենցաղային իրեր, հագուստ, նվիրեք միայն մոտ բարեկամներին և ընկերներին, միայն նրանց հետ համաձայնության  գալուց հետո։

Կիսվել