Մամուլ

15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում․ ֆոտո

15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում: Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:

Վթարի հետևանքով վարորդը, ով եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Հ.-ն:

15-ամյա տղան
15-ամյա տղան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել