Մամուլ

111 երեխաների և երիտասարդների օգնելու համար «Ժպիտների քաղաք»-ը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ. Աննա Հակոբյան

«Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը 111 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ  Աննա Հակոբյանը։

«Այս բժշկական ծախսերը հոգալու համար հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հիմնադրամը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ»:

Կիսվել