Մահացել է պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը
Մահացել է պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը
ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին 80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը:
Թերզյանը ծնվել է 1939 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Ընդունվել է Կահիրեի Ամերիկյան համալսարան, այնուհետեւ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում:
Հայրը հայ էր, մայրը՝ հույն. այսպիսով, հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը՝ հայ մեծ գիտնական։
Թերզյանը հայտնի է աստղերի էվոլյուցիայի ոլորտում իր հետազոտություններով և հեռավոր գալակտիկաների միջև գազակերպ ջրածնի հայտնագործությամբ՝ գտածո, որը ցույց է տալիս միջգալակտիկական տարածությունում անտեսանելի նյութի առկայությունը:
Նա 235 գիտական աշխատությունների հեղինակ է և 7 գրքի խմբագիր է: Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը։
Նա անցյալ տարի արժանացել էր ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևին: