ԱշխարհՄամուլ

Մահացել է պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը

Մահացել է պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը

ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 25-ին 80 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը:

Թերզյանը ծնվել է 1939 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Ընդունվել է Կահիրեի Ամերիկյան համալսարան, այնուհետեւ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում:

Հայրը հայ էր, մայրը՝ հույն. այսպիսով, հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը՝ հայ մեծ գիտնական։

Թերզյանը հայտնի է աստղերի էվոլյուցիայի ոլորտում իր հետազոտություններով և հեռավոր գալակտիկաների միջև գազակերպ ջրածնի հայտնագործությամբ՝ գտածո, որը ցույց է տալիս միջգալակտիկական տարածությունում անտեսանելի նյութի առկայությունը:

Նա 235 գիտական աշխատությունների հեղինակ է և 7 գրքի խմբագիր է: Ի դեպ, գիտական հոդվածներ նա տպագրել է Nature ամսագրում, որտեղ հիմնականում տպագրվում են միայն ակնառու արդյունքներ ձեռք բերած նշանավոր գիտնականների նյութերը։

Նա անցյալ տարի արժանացել էր ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևին:

Կիսվել նյութով