Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են, կանխվել են նրա եվրոպական այցերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են, կանխվել են նրա եվրոպական այցերը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին եւ ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։
Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ եւ Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, եւ ՀՀԿ-ում կարեւորում էին դրանք։
Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, եւ խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, եւ նրանք այլեւս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։