Մամուլ

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով

Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:

Ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի մասնագետները Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասում անցկացրել են պետական վերահսկողության միջոցառումներ և պարզել, որ այն գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։

պահածոների արտադրամաս

Սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, առկա են եղել մակնշման թերություններ, բացակայել է պիտանիության ժամկետը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը չեն ունեցել որակը և անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթեր:

պահածոների արտադրամաս

Կասեցվել է «Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

պահածոների արտադրամաս
Կիսվել էջում