Ազատ խոսք

«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է»․ Զոհրաբյան

Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը։

Ըստ լուրերի` միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիեւին»։

Ահա այսպես:
Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»:

Կիսվել