Մամուլ

«Այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն․ շշմելու ցուցադրություն էր»․ Նաիրա Զոհրաբյան

«Այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն․ շշմելու ցուցադրություն էր»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նորաձևության ցուցադրությանը մասնակցող այս հմայիչ կանայք հաշմանդամություն ունեն: Բայց այսօր նրանցից յուրաքանչյուրն իր ներքին հմայքով, իր նազանքով, հագուստը ցուցադրելու իր կոկետությամբ շատ ավելի ջերմ էր, պրֆեսիոնալ, քան բոլոր Նաոմի Քեմփլները, Քեյթ Մոստերն ու Իրինա Շեյքերը միասին վերցրած:

Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձին նվիրված, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ահա այսպիսի շշմելու ցուցադրություն էր կազմակերպել` ամենասիրուն մոդելներով»:

Կիսվել էջում