Կոմիտասի շուկայի տարածքում կրպակներին փոխարինելու են գալիս հուդայածառի տնկիները
Կոմիտասի շուկայի հարակից տարածքը գրաված կրպակներին փոխարինած ծառաբաժակներում ծաղկող ծառի՝ հուդայածառի տնկիներ են դրվում։
Այս մասին հայտնում են Արաբկիրի թաղապետարանից:
Խորհրդանշական է, որ 94 տարի առաջ հենց այս օրերին Արաբկիրում առաջին տնկիներն ու հիմնաքարերն էին դրվում։
Այսօրվա տնկիները ևս կընձյուղվեն՝ իրենց մեջ ամփոփելով ծաղկող ու հարատևող Արաբկիրի խորհուրդը։