Շոու-բիզնես

Ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը, և ո՞վ հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2019-ում»

Ո՞ր հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանը, և ո՞վ հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2019-ում»։

Լեհաստանի Գլիվիցե քաղաքում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց և հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը: Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից,  7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց 115 միավոր: Հայաստանն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:

Հիշեցնենք՝ Կարինան Հայաստանն այս տարի ներկայացրել է նաև մանկական «Նոր Ալիք» երգի մրցույթում։ Չնայած այնտեղ տեխնիկական խնդրին նրան հաջողվել էր բավականին բարձր միավորներ ունենալ։

Ստորև ներկայացնում ենք Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորդիի և Հայաստանի պատվիրակ, 13-ամյա Կարինա Իգնատյան ելույթները։

Կիսվել