ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը․ Տեսանյութ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Հիշեցնենք՝ ըստ օրինագծի առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ:
2020թ. հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ շուրջ 20%-ով ավելի բարձր աշխատավարձ կստանա: