Մամուլ

«Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լոգարանում են եղել». Հարևանները մանրամասներ են պատմում

«Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լոգարանում են եղել». Հարևանները մանրամասներ են պատմում։

Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ մահացած 4 երեխաների մայրն ու  հայրը 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին  նրանց հարևանները:

«Ես տանն էի, ուզում էի դուրս գայի առեւտրի, ասեցին գազերն անջատեք, ասեցի՝ ինչ է եղել, ասեցին՝ ձեր հարեւանները թունավորվել են: Գնացի, ճիշտն ասած ձեռք էլ տվեցի, պարզվեց արդեն մահացած էին: Երեխեքը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լողանում էին, բաղնիքում են եղել»,-պատմեց նա:

Նա պատմեց, որ հորեղբայրն է զանգահարել, որ երեխաներից մեկին տանի իր հետ, հեռախոսազանգերին չեն պատասխանել, եկել է, դուռը թակել, էլի չեն պատասխանել, դուռը ջարդել, բացել են ու տեսել են այդ տեսարանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Աղբյուր՝ news.am

Կիսվել