«Դուք երեխա կունենաք»․ Այս նախադասությանը Մելանյան սպասել էր ամեն օր՝ 19 տարի. Տեսանյութ
«Դուք երեխա կունենաք»․ Այս նախադասությանը Մելանյան սպասել էր ամեն օր՝ 19 տարի: Առաջին անգամ լսեց Աստղիկ բժշկական կենտրոնում՝ բժշկուհի Կարինե Կիրակոսյանից:
Արցախից Երևան ճանապարհը շատ կարճ էր դրա դիմաց: Այդ ժամանակ Հայ-իսրայելական վերարտադրողական առողջության կլինիկան ընդամենը ամիսներ առաջ էր բացվել, բայց մայր դառնալու ճանապարհի վերջին կետը դարձավ արցախցի կնոջ համար:
Արտամարմնային բեղմնավորումն այս կլինիկայում միանգամից հաջող արդյունք տվեց:
Այդ ճանապարհով մոտ 20 առողջ երեխաների ծնունդ են նշել Աստղիկ բկ-ի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքում: Շատերն էլ շուտով կծնվեն: Եվ սա կլինիկայի ընդամենը մեկուկես տարվա աշխատանքն է: