Մամուլ

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը՝ շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

«Փորձանքը մեկ անգամ է գալիս»։ Այս մասին Փաշինյանն ասաց Նոր Հաճն գնալու ճանապարհին՝ Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքին։

Վարչապետը նաև խնդրեց և հորդորեց՝ անպայման ստուգել շմոլ գազի ազդանշանային համակարգն ու նոր միայն գազն օգտագործել։

Փաշինյանը նաև հավելեց, որ, եթե տանը բացակայում է անվտանգության համակարգը, ապա պետք չի գազ օգտագործել։

Հիշեցնենք՝ երերկ Նոր-Հաճնի իրենց բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը: Նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Կիսվել նյութով