Աշխարհ

«Հայաստանը երեկվա պետությունն է». Էրդողան

«Հայաստանը երեկվա պետությունն է». Էրդողան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մերիլենդի ելույթի ժամանակ հայերին անվանել է քոչվորներ և նշել թե վաղ անցյալում հայերն ապրել են քոչվորների պես։

«Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին փախստականների պես և թափառում էին: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը:

Հայաստանը նաև ձեռնպահ մնաց մեր երկրների միջև 2009 թվականին կնքված արձանագրությունների ստորագրումից: Էրդողանը հայտարարել է նաև, որ այժմ երկրում ապրում է 100 հազար հայ և նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ «ապօրինի միգրանտներ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ԱՄՆ Սենատի օրակարգ մտցրած Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չի քվեարկել ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամի կողմից և արգելափակվել է:

Կիսվել