Շոու-բիզնես

«Փորձում ենք զուսպ ծնողներ լինել». Նունե Եսայանը՝ որդու տարեդարձի մասին (տեսանյութ, լուսանկար)

«Փորձում ենք զուսպ ծնողներ լինել»: Ավո Խալաթյանի և Նունե Եսայանի ընտանիքում նոյեմբերին տոնում են առաջնեկի տարեդարձը: Օրերս նրանց որդին՝ Հենրին, դարձել է 12 տարեկան: Թե ինչպես են նշել տղայի օրը, երգչուհին պատմել է BRAVO.am-ին և տեսանյութ տրամադրել:

Կեսգիշերին Հենրիին անակնկալ են մատուցել ընտանիքի անդամները, երբ հայրը տոնական տորթով տուն է եկել. «Այս տարի մեծ տարեդարձ չենք արել: Այնպես է ստացվում, որ մեծ շուքով նշում ենք միայն կլոր ամյակները: Երեկոյան մեր ընտանիքով նշել ենք քաղաքում, իսկ հաջորդ օրը նա տարեդարձը նշել է դպրոցում՝ դասարանցիների հետ»:

Նունեի խոսքով՝ տղան այնքան էլ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել. «Այնպես չէ, որ ամաչկոտ է, բայց մշտապես ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն ու հետաքրքություն էլ չունի»:

Նունե Եսայան

Երգչուհին պատմել է նաեւ, որ նվերները տղան տարվա ընթացքում պետք է վաստակի իր վարքով. «Փորձում ենք զուսպ ծնողներ լինել, որպեսզի միանգամից իրենց ցանկացածը չտեսնեն եւ հագենան, չնայած՝ մյուս կողմից էլ կա «ինչո՞ւ նա ունի, ես չունեմ» իրավիճակը: Իմ մատուցած նվերից շատ ոգեւորվեց, բայց հիմա հարցնենք, կասի՝ հա, լավ էր: Այժմ երեխաները շատ շուտ են մարսում իրենց ունեցածը, իսկ մենք ժամանակին մի տիկնիկով խաղում էինք մի քանի ամիս»:

Պարզվում է՝ փոքրիկ Էլիզաբեթը շատ է սիրում ծննդյան տորթի մոմեր փչել, կեսգիշերին էլ եղբոր տորթի մոմերը փչել է, համբուրել եւ շնորհավորել:

Նունե Եսայանից հետաքրքվել ենք՝ ում հետ է որդին առավել մտերիմ, ում հետ է կիսվում, տարբեր թեմաներից զրուցում. «Շատ անմիջական է, ընտանիքի բոլոր անդամների հետ էլ կարող է կիսվել, ազատ է արտահայտվելիս, հուսամ՝ այդպես էլ կշարունակի: Ինձ հետ այլ թեմաներից է խոսում, հայրիկի հետ՝ այլ, տատիկի հետ՝ այլ»:

View this post on Instagram

Happy Birthday 🎊🎈🎂

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial) on

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել