ՄամուլՏեսանյութ

«Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը հազիվ 25-30% ձայն կստանա, ժողովուրդն այլևս չի հավատում»․ Վիգեն Ստեփանյան

«Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը հազիվ 25-30% ձայն կստանա, ժողովուրդն այլևս չի հավատում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության բակում, լրագրողների հետ զրույցում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքված երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։

Նա ասաց, որ չի մասնակցում ակցիային, սակայն ակցիայի մասնակիցների կողքին է գաղափարապես․

«Որպես հայ չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը, բազմաժանր նախարարություն ունենք, միանգամից չես ասի՝ բոլոր ոլորտները։ Ինձ համար անհասկանալի է, անընդունելի է, եթե մենք մեր լեզուն, հիմքը, հիմնաքարը չհարգենք, հետո, անշուշտ, արդեն եկեղեցին, պատմությունը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել էջում