«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել
«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել
Երեկ Առափի գյուղի գերեզմանոցում ժամը 14․30-ի սահմաններում ինքնասպան եղած 28-ամյա երիտասարդի մահվան մասին ԼՈւՐԵՐ.com–ին պատմել է Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետ Ալբերտ Այվազյանը:
«Տղայի հետ ես ծանոթ եմ անձամբ, հեռու բարեկամական կապ էլ ունենք: Մոր կողմն է մեր գյուղից, ինքն էլ եկել, վերջին հանգրվանը հենց մոր ծնողների գերեզմանոցում է գտել»,-նշեց համայնքապետը:
Տղայի ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Գյուղապետը խոսել է նրա ծնողների հետ, մայրը պատմել է, որ դեպքից առաջ որդին զանգել է իրեն.
«Ծնողների հետ խոսել եմ, ոչ մեկը չի հասկանում՝ ինչը կարող էր տղային հասցնել ինքնասպանության: Ընտանիքում պրոբլեմներ չկան, լավ կին ունի, երեխաներ, նորմալ մարդիկ են ծնողները:
Ինձ իրա մաման պատմեց, որ ինքը զանգել է մորը, ասել է՝ ես աբռել չեմ ուզե, ես մեռնել գուզեմ, ես ընձի կվերացնեմ, դուք ընձի ներեք: Թե ընչի չի ուզե աբռել, ոչ մեկս չգիտե, մենակ՝ ինքը, ինքն էլ էլ չկա»:
Այն հարցին, թե գուցե ինչ-որ առողջական կամ հոգեկան խնդիրներ է ունեցել տղան՝ համայնքապետը պատասխանեց.
«Ես իրեն ինչքան որ ճանաչում եմ, նորմալ տղա էր, ենթադրել չեմ ուզում, բայց հոգեկան խնդիրներ չեմ նկատել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում