Մամուլ

Փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, ասում ենք՝ քո աղքատությունը հաղթահարի․ Փաշինյան

«Մենք 1000 ընտանիքի փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, էն ականջի դրոշմելու բանը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք։ Էս ամեն ինչը տալիս ենք ու ասում ենք, որ մենք սա ձեզ տալիս ենք, որպեսզի դուք ձեր աշխատանքով հաղթահարեք ձեր աղքատությունը»։

Մենք ասում ենք ու շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ խոսքը նիստի ընթացքում ընդունված որոշման մասին է, որով այդ աղքատ ընտանիքների համար հնարավորություններ են ստեղծվելու աղքատությունից դուրս գալու համար։ Այդ ծրագրի համար պետբյուջեից ծախսվելու է 615 միլիոն դրամ։

Կիսվել