Ինչպես հայ երիտասարդը 25 տարեկան հասակում դարձավ Վիետնամական խոշոր ավիաընկերություններից մեկի օդանավի հրամանատար
Ինչպես հայ երիտասարդը 25 տարեկան հասակում դարձավ Վիետնամական խոշոր ավիաընկերություններից մեկի օդանավի հրամանատար ։ Հայ երիտասարդ օդաչու Հովսեփ Սարգսյանը ծնվել է օդաչուի ընտանիքում: Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Էվան։
Հովսեփն իր աշխատանքային ուղին սկսել է 17 տարեկանից:
Նա աշխատել է «Armavia», «Air Armenia» ավիաընկերություններում, ինչպես նաև նախագահական կազմում, որպես երկրորդ օդաչու:
Հովսեփն աշխատում է Վիետնամի խոշոր ավիաընկերություններից մեկում` «VietJet Air»-ում: Այստեղ երիտասարդը փայլում էր իր գիտելիքներով, ինչն էլ նպաստեց շուտափույթ կարիերայի աճին:
Նա 25 տարեկանում արդեն դարձավ օդանավի հրամանատար : Վտանգավոր, պատասխանատու և արկածներով լի է Հովսեփի կյանքը: Սակայն նա սիրով է կատարում իր աշխատանքը՝ հոգու խորքում երազելով, որ մի օր Հայաստանը նորից կունենա ավիաընկերություն ու ինքը կվերադառնա հայրենիք:
Հովսեփը դրական և արդյունավետ է համարում ՀՀ Քաղաքաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի աշխատանքը՝ հուսալով, որ նրա մոտ կստացվի հիմնել պետական ավիաընկերտթյուն:
Հովսեփն ամուսնացած է, ունի 1 երեխա, արդեն չորս տարի է, ինչ բնակվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։