Ազատ խոսք

«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում». «Իմ քայլի» պատգամավորի մեքենան վնասել են․ ֆոտո

«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր առավոտյան ավտոմեքենան գտել է վնասված վիճակում։

Նա լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրառում կատարել:

«Մտածում եմ՝ միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որևէ ատամի հետք չկա, իսկ տակի «защитник» կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչա։ Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»։

Կիսվել