Մամուլ

Բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն դրամի սարքավորումներ է նվիրել զինվորական հոսպիտալին

«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին:

Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ՝ ուլտրաձայնային հետազոտությունների համար եւ լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ:

Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին: Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաեւ կայազորային հոսպիտալներ: Մանրամասները` տեսանյութում:   

Կիսվել նյութով