Գիտնականները բացահայտել են տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառներից մեկը
Հարավկորեացի գիտնականները բացահայտել են տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառներից մեկը
Ամբողջ խնդիրը աշխատանքային գերբեռնվածության մեջ է:
Ըստ կորեացի գիտնականների ուսումնասիրությունների` շաբաթական 52 ժամից շատ աշխատող տղամարդկանց շրջանում ճաղատների թիվը կրկնակի շատ է:
Գիտնականները որպես աշխատանքային ծանրաբեռնվածության նորմա առաջարկում են շաբաթական 40 ժամը:
Հետազոտությունն անցկացվել է 20-59 տարեկան 13 հազար տղամարդկանց շրջանում: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից բացի, հաշվի են առնվել նաև ծխախոտ օգտագործելու գործոնը և վարձատրության չափը:
Գիտնականներն ասում են, թե գերբեռնված և երկարատև աշխատանքի հետևանքով առաջացած սթրեսն է ամենաշատը նպաստում մազաթափությանը:
Աղբյուր՝ shantnews.am