Օգտակար

Ամենակոպիտ սխալը, որ թույլ եք տալիս մազերը լվանալիս

Ամենակոպիտ սխալը, որ թույլ եք տալիս մազերը լվանալիս։

Փարթամ և խիտ մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են։ Ոմանք ի ծնե փարթամ մազեր ունեն, իսկ ոմանք ստիպված են օգտագործել տարբեր միջոցներ՝ մազերին ծավալ հաղորդելու համար։

Գոյություն ունի մի տարածված սխալ, որը թույլ են տալիս շատ կանայք։

Խնդիրն այն է, որ կոնդիցիոները պետք չէ քսել մազերի արմատներին։ Այո՛, այո՛։

Կոնդիցիոները սնուցում է մազերը, դրանք առավել ենթարկվող և խնամված դարձնում, սակայն արմատները յուղոտ է դարձնում, նույնիսկ այն դեպքում, երբ դուք այն ամբողջությամբ լվանում եք։ Արդյունքում՝ կորցնում եք մազերի ծավալը։

Սրանից խուսափելու համար մազերը լվացեք շամպունով։ Բալզամը կամ կոնդիցիոները քսեք մազերի միայն ծայրերին և մյուս հատվածներին՝ բացառությամբ արմատների։

Այս կանոնին պետք է հետևեն բոլոր նրանք, ովքեր յուղոտ մազեր ունեն։ Սա շատ պարզ, բայց արդյունավետ սովորություն է։

Կիրառեք այն և կտեսնեք, որ մազերն ավելի ուշ կյուղոտվեն, հետևաբար՝ ստիպված չեք լինի այդքան հաճախ լվանալ գլուխը։ Սանրվածքի որակն էլ զգալիորեն կլավանա։

Կիսվել նյութով