Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ վարչապետի մամուլի և տեղեկատվության բաժնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Սիրիայի հայության անվտանգության հարցը։