Աշխարհ

«Տիտանիկի» նավապետը, հնարավոր է հարբած է եղել

«Տիտանիկի» նավապետը, հնարավոր է հարբած է եղել։ 1912թ. Ատլանտյան օվկիանոսում սառցաբեկորի բախման հետևանքով խորտակված «Տիտանիկի» նավապետը, հնարավոր է, հարբած է եղել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին, հղում կատարելով Sun պարբերականին։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ 1912թ. ապրիլի 14-ին, նավապետը ընթրել է բարում, դրանից հետո գնացել է իր նավախցիկ: Կեսգիշերից առաջ Սմիթին արթնացրել են, որից հետո նրան տեսել են նավապետի կամրջակին:

Այս վարկածը, սակայն, հերքել է «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորներից մեկի` Էմիլի Ռիչարդսի վերջերս հայտնաբերված նամակը, որը նա սկեսրոջն է ուղարկել «Կարպատիա» նավից, որը Էմիլիին ու նրա ընտանիքին փրկել է խորտակվող «Տիտանիկից»:

Ռիչարդսը գրում է, որ բախման պահին նավապետը եղել է բարում ու խմել է ալկոհոլային խմիչքներ, իսկ նավը ղեկավարել է մեկ այլ մարդ. «Այդ ամենի մեղավորը նավապետն է…»:

Փորձագետներն այս պնդումը վիճելի են համարում, քանի որ նավապետի բարում լինելու հանգամանքը հաստատող այլ վկաներ չկան: Դրանից զատ, նավի ողջ մնացած ուղևորները նկարագրել են նրա ողբերգական մահը, ով ջրասույզ եղավ նավի հետ:

Իր հերթին, Ռիչարդսը հետագայում այլևս երբեք չի կրկնել իր մեղադրանքը:

Կիսվել