Աշխարհ

Գիտնականները գտել են հրեշտակների հետ հանդիպելու միջոցը

Գիտնականները գտել են հրեշտակների հետ հանդիպելու միջոցը։ Ամերիկացի գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում մասնակիցները վերստեղծել են Աստվածաշնչից մի տեսարան և հանդիպել հրեշտակի հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այն հնարավոր է դարձել այսպես կոչված՝ գիտակցված երազատեսության շնորհիվ։

Գիտակցված երազատեսությունը գիտակցության հատուկ վիճակ է, որի ժամանակ մարդը գիտակցում է այն, ինչ տեսնում է երազի մեջ, և կարող է որոշ չափով կառավարել այն:

Փորձարկմանը մասնակցել է 30 մարդ: Մեկ ամսվա ընթացքում նրանք փորձել են ընկղմվել գիտակցված երազատեսության մեջ, այնուհետև այդ վիճակում դուրս գալ մարմնից, տեսնել հրեշտակին և զրուցել նրա հետ:

Այդ կերպ, քնի մեջ նրանք վերստեղծել են Մատթեոսի ավետարանում նկարագրված տեսարանը, որտեղ սովից մահացող Եղիա մարգարեին արթնացնում է հրեշտակը և հաց տալիս: Կշտանալով՝ մարգարեն կրկին քնում է:

Գիտնականները ենթադրում են, որ մարգարեի մոտ ընդամենը գիտակցված երազատեսություն է եղել, որտեղ նա կատարել է աստղային ճանապարհորդություն և հանդիպել է հրեշտակին, իսկ այնուհետև այն ներկայացրել որպես իրական դեպք:

Փորձարկման արդյունքում 30 մասնակիցներից 24-ը կարողացել են ընկղմվել գիտակցած երազատեսության մեջ և լքել մարմինը, իսկ 24-ից 15-ին հաջողվել է ամբողջությամբ կամ մասնակի վերստեղծել Աստվածաշնչյան տեսարանը:

9 մարդ հայտարարել էր, որ երազում տեսել է և հրեշտակին, և սնունդ, իսկ մնացած վեցին հաջողվել է հանդիպել միայն հրեշտակի հետ:

Հետազոտությունը գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունների մեծ մասը իրականում գիտակցված երազատեսության արգասիք է:

Դեռ ավելին, նման կերպ կարելի է բացատրել ՉԹՕ-ի հետ հանդիպումները և Երկիր նրա «բնակիչների» այցելությունները. դրանք բոլորը պայծառ անսովոր երազներ են:

Կիսվել