Ձկան յուղը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար
Ձկան յուղը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար
ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ձկան յուղից պատրաստված բաղադրությունը կարող է օգտակար լինել արյան քաղցկեղի բուժման համար, քանի որ այն նպաստում է արյան քաղցկեղի բջիջների ոչնչացմանը:
Գիտնականների կողմից նման հայտարարություն արվել է այն ժամանակ, երբ նրանք կարողացել են ձկան յուղով պատրաստված բաղադրության միջոցով ամբողջովին բուժել արյան քաղցկեղի բջիջներ ունեցող մկանը:
Այս բաղադրությունն անվնավել է D12-PGJ3, որն ուղղված է խրոնիկական լեյկիմիայի բջիջների ոչնչացմանը:
Daily Mail-ը գրում է, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են The Blood ամսագրում:
Ձկան յուղն օգնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով տառապողներին: Այն օգտակար է նաև հիպերլիպիդեմիայով (hyperlipidemia) հիվանդներին:
Հիշեցնենք, որ հենց հիպերլիպիդեմիայից է սկսում զարգանալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
Այն հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, ինչպիսին է օմեգա-3-ը, ինչպես նաև ստերիններով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար:
Այս յուղն օժտված է հզոր հակաօքսիդանտային ու սիրտը պաշտպանող հատկություններով և օգտագործվում է դարեր ի վեր:
Ձկան յուղի օգտակար հատկությունների մեծ մասը օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ են, որոնք կանխում են սրտանոթային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:
Օմեգա-3 ճարպային թթուները նաև վերականգնում են վնասված մաշկը՝ ձեզ հաղորդելով երիտասարդ և թարմ տեսք։
Այս ճարպաթթուները նաև բարելավում են արյան շրջանառությունը և իջեցնում թրոմբների առաջացման հավանականությունը:
Ձկան յուղի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը:
Ձկան յուղը բարձրացնում է արյան մեջ սերոտոնինի մակարդակը, այն հրաշալիորեն օգնում է դեպրեսիայի դեմ։ Բացի այդ՝ ձկան յուղն իջեցնում է ագրեսիայի մակարդակը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք նաև զգալիորեն նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը և պաշտպանում նյարդային մանրաթելերն ու օրգանիզմի շարակցական հյուսվածքները:
Ձկան յուղը նաև կանխում է աչքերի չորության սինդրոմի առաջացումը, ինչի շնորհիվ ձեր տեսողությունն ավելի երկար կպահպանվի։
Ձկան յուղ առավելագույն քանակությամբ դրանք առկա են ձկների ճարպոտ տեսակներում՝ աաղմոն, սկումբրիա, ծովատառեխ, թունա, ծովային պերկես,օձաձուկ:
Նաև ներառվում են հետեւյալ յուղերում ` կտավատի, ձիթապտղի, դդումի, սոյայի: Բացի այդ, հայտնաբերվել են նաև ընկույզի եւ դդումի սերմերի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը