ՄշակույթՇոու-բիզնես

«Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել»․ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր տպավորություններով․ ֆոտո

«Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել․․․»։ Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակվում է սոցկայքերի իր էջերում կիսվել հայրենիք կատարած այցի լուսանկարներով և ստացած տպավորություններով։

Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել քրոջ՝ Քորթնիի և երեխաների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից, որտեղ կարմիր վարդեր խոնարհեց՝ ի հիշտակ Հայոց ցեղասպանութան զոհերի, և այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչը նրա վրա մեծ տպավորություն է գործել։

Լուսանկարներին կից Քիմը գրել է․

«Չեմ կարող հավատալ, որ անկախ մասսայական սպանությունների լուսանկարներից և այս ընթացքում հրապարակված գրականությունից, մարդիկ դեռ փորձում են հերքել, որ դա երբևէ տեղի է ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ սպանվել է»,- լուսանկարները մակագրել է նա։

Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան
Կիսվել էջում