Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը
Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը։ Այս մասին տեղեկացնում է Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքներով զբաղվող քուրդ կին քաղաքական գործիչ Հավրին Ղալաֆը սպանվել է Քամիշլոյի ճանապարհին:
Ըստ քրդական կողմի, կին քաղաքական գործիչին սպանել են թուրքական բանակի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումները, կա նաև այլ կարծիք, որ նա սպանվել է ԻՊ-ի այն զինյալների կողմից, ովքեր այս օրերին փախել են բանտերից»: