Մամուլ

Գյուղերում դրսի զուգարանների կուլտուրան պետք է ընդհանրապես դուրս գա․ Փաշինյան

Գյուղերում դրսի զուգարանների կուլտուրան պետք է ընդհանրապես դուրս գա։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մարզի գործարարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ խնդիր են դրել՝ գյուղերում ցեխոտ ճանապարհներից ազատվեն, գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր և գյուղի տների դրսի զուգարանի կուլտորան պետք է դուրս գա:

«Սա նշանակում է, որ պետք է տեղական ինքնակառավարման մարմինն աշխատի, սակայն էսօր որ գյուղապետից հարցնում ես, ասում են` ինքը խնդիր չունի, մտածում է` հորեղբոր տղուն հող ծախի, որ բարեկամին հաստիքի վրա ձեւակերպի, որ աշխատավարձ չստանա, գործ չկա: Էստեղից էլ գնում ենք, ընտրողին ենք հարցնում, բա ընտրողը ո՞նց է ընտրել գյուղապետ։ Պետք է գյուղերում դրսի զուգարանների կուլտուրան ընդհանրապես դուրս գա»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այդ ամենը ընտրակաշառքով քվեարկելու արդյունքն է:

Կիսվել նյութով