«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ավելի հաճախ կգա Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան
«Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ հրապարակելով լուսանկար։
Վերջինս անկեղծացել է, որ Հայաստանից վերադառնում է նոր բիզնես գաղափարներով․ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով, և բացել իր «SKIMS» ապրանքանիշի ձգող ներքնազգեսների արտադրման գործարան՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։