Մամուլ

«Հանձնաժողովի նիստին Ջոկոնդայի ժպիտով եկել նստել, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք». Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին

«Հանձնաժողովի նիստին Ջոկոնդայի ժպիտով եկել նստել, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք». Նաիրա Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 8-ի նիստում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցի քննարկման ընթացքում բանավիճեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը

Թագուհի Ղազարյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովները պետք է առավել նախաձեռնողական լինեն համատեղ աշխատանքում: Նաիրա Զոհրաբյանը դրան սուր արձագանքեց: Նա ասաց, որ ժամանակին հանդես է եկել բռնության ենթարկված կանանց վերաբերյալ քննարկում կազմակերպելու, օրակարգ ներկայացնելու նախաձեռնությամբ, սակայն մինչ այժմ որևէ փաստաթուղթ չի դրվել սեղանին:

«Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, և կողմ եմ, որ ձեզ այս մեկ տարվա ընթացքում լսեի, ներկայացնեիք մի որևէ օրակարգ, թե եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք։ Որևէ անգամ հանձնաժողովի նիստին օրակարգ չեք ներկայացրել, տիկին Ղազարյան, եկել նստել եք, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել ենք»- ասաց Տիկին Զոհրաբյանը։

Թագուհի Ղազարյանն էլ նշեց, որ մեղադրանքներ հիմա Զոհրաբյանն է հնչեցնում և որ պետք չէ իր վրա «մունաթ գալ»:

Կիսվել