Մամուլ

Մելքումյանի կոշտ արձագանքը ադրբեջանցի պատվիրակներին, երբ մեղադրեցին ՀՀ վարչապետին

Մելքումյանի կոշտ արձագանքը ադրբեջանցի պատվիրակներին, երբ մեղադրեցին ՀՀ վարչապետին։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը և Սեվինժ Ֆաթալիևան արցախյան հակամարտությանը վերաբերող իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նրանց ելույթներին կոշտ արձագանքելն է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Հարգելի գործընկերներ,

Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների եւ գործելաձեւի համար անընդունելի մի բան: Լսե՛ք ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը եւ տիկին Ֆաթալիեւան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, եւ հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:

Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ եւ առաջ Հայաստանի կառավարությունը եւ բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել: Այնուհետեւ, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:

Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ: Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին՝ «Պարոն նախարար, մենք  պետք է հանդիպենք ռազմի դաշտում»: Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ եւ ամենեւին անընդունելի»:

Կիսվել