Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Վալերիյ Օսիպյան
Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Վալերիյ Օսիպյան։
Մամուլում հրապարակվող տեղեկություններն այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից իրականությանը չեն համապատասխանում:
Այս մասին ասաց ինքը՝ Վալերիյ Օսիպյանը: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Օսիպյանը: Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չպատասխանեց: