Մամուլ

«Օրենքով գող» Պզոյին ոստիկանները բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից

«Օրենքով գող» Պզոյին ոստիկանները բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից

Հանցաշխարհում «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող Արմեն Ղազարյանին՝ «Պզոյին», հոկտեմբերի 1-ին ոստիկանության դիմակավորված հատուկջոկատայինները բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայում գտնվող զվարճանքի վայրերից մեկից։ Այս մասին 24News-ին հայտնել է այդ պահին նույն վայրում գտնվող այցելուներից մեկը։ 

«Ոստիկանության համազգեստով դիմակավորված անձինք մտան ներս ու այնտեղ գտնվող Պզոյին դուրս հանեցին ռեստորանից», – պատմել է այցելուն՝ չցանկացավով ներկայանալ։ 

Ոստիկանությունից մեր ճշտող հարցին ի պատասխան հայտնեցին, որ այդ համակարգը մշտապես իրականացնում է կանխարգելիչ գործողություններ և ըստ անհրաժեշտության հրապարակայնացնում տեղեկատվությունը՝ հրաժարվելով տալ հավելյալ մեկնաբանություններ։ 

Կիսվել նյութով