Ազատ խոսք

«Հրայր Թովմասյանին էի լսում, ինչե՜ր պարզեցի»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանին էի լսում, Ինչեեեր պարզեցի։

Ա՛յ ուտող-ուրացող ժողովուրդ, էս մարդն ախր Սահմանադրական դատարանի նախագահի աթոռից չի հրաժարվում, որ հանկարծ Արցախը չծախեն նոր իշխանությունները։ Ախր ինքը որ հրաժարվի ՍԴ նախագահի պաշտոնից, դա պետության վերջն է լինելու։

Ախր ինքը շատ երջանիկ էր, երբ որ ՍԴ նախագահ չէր, հիմա դժբախտ է, բայց դժբախտ է հանուն պետության և պատրաստ է միշտ դժբախտ լինել, որովհետև եթե ինքը հրաժարվի իր պաշտոնից, դա հավասար է սահմանը լքող զինվորի դավաճանության։

Ախր իր սիրտը սիրով է լցված (տեսնես՝ էդ սիրուց ինչի մի բուռ չի տալիս իր թանկագին քույրիկին), ո՞նց չեք հասկանում. ինչպես ինքը շատ դիպուկ նկատեց՝ «հելել եք» էս սուրբ մարդուց հրաժարական եք պահանջում։

Ախր… Ափսոս, ոչ մի անգամ օպերատորը թիկունքից ցույց չտվեց պարոն Թովմասյանին, և այդպես էլ ինձ չհաջողվեց տեսնել՝ թևերն արդեն աճե՞լ են ՀՀԿ-ական ավազակախմբի ամենավստահելի «սուրբ» Հրայր Թովմասյանի թիակների հատվածում, թե նոր են բուսնելու»։

Կիսվել