Մամուլ

Աշխատող մայրերի նպաստը կբարձրանա. Տիգրան Ավինյան

Աշխատող մայրերի նպաստը կբարձրանա։ ԱԺ պատգամավոր  Արկադի Խաչատրյանն հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց 2020 թվականին մեկնարկող ծնելիության խրախուսման ծրագրի մասին, որով նախատեսվում է 2020 թվականին բարձրացնել նպաստները: 

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և տեղեկացրեց, որ ժողովրդագրական  իրավիճակի բարելավման խումբ է ստեղծվել կառավարությունում: 

«Մենք տեղի ունեցած նիստերի ժամանակ քննարկել ենք  ժողովրդագրական իրավիճակը և եկել ենք լուծումների մի շարքի, որոնք մեր կարծիքով կբերեն ժողովրդագրական իրավիճակի էական բարելավման»,- նշեց փոխվարչապետը:

Կիսվել նյութով