Լիա Զախարյանի 27-ամյակի թեմատիկ երեկույթը, անակնկալներն ու հայտնի հյուրերը․ ֆոտոշարք
Լիա Զախարյանի 27-ամյակի թեմատիկ երեկույթը, անակնկալներն ու հայտնի հյուրերը։
Դերասանուհի Լիա Զախարյանը երեկ տոնել է 27-ամյակը ինչի առթիվ երեկույթ է կազմակերպել Երևանի ժամանցի վայրերից մեկում։ Լիայի խոսքով՝ տարեդարձը տոնելու այլ նախասիրություններ ունի, սակայն այս տարի ընկերներն իր փոխարեն ամեն ինչ արել են, Լիային այս մասին ասել են օրվա թեման ընտրելիս: Նրանց ընտրությունը կանգ է առել սև և սպիտակ գույների վրա։ Երեկույթի «դրես կոդը», ըստ դերասանուհու, եղել են ուղիղ կամ ձիգ հավաքած մազերը, սև կամ սպիտակ զգեստները։
Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու տարեդարձին, լուսանկարել հետաքրքիր պահերն ու զրուցել հոբելյարի հետ։
Չնայած թեմատիկ երեկույթի գույները երկուսն էին, հյուրերի զգալի մասը նախապատվությունտ տվել էր սևին․ «Մտածել էինք, որ ամեն բան սև և սպիտակ ենք անելու, ոչ թե միայն ես եմ սպիտակ զգեստով լինելու, մյուսները՝ սև, սակայն, քանի որ հայերիս զգեստապահարանում գերակշռում է սևը, ստացվեց այնպես, որ ես սպիտակ զգեստով էի, հյուրերիս զգալի մասը՝ սև։ Շատ գեղեցիկ էր նայվում, հատկապես, որ հայկական ավանդական ռեստորանայաին «ուտուշ-խմուշ» չէր, այլ թեմատիկ երեկույթ»։
Լիա Զախարյանի խոսքով՝ իր տարիքին առավել փիլիոսոփայորեն է մոտենում՝ այն բաժանելով երկու մասի․ «Ես տարիքս հոգով եմ զգում, իսկ ֆիզիկական տարեթիվս երկու մասի եմ բաժանում՝ 2 և 7, իսկ դրանք երկու շատ փոքր թվեր են ու չեն կարող ինձ նեղել կամ նեղացնել»։
Դերասանուհին նկատեց, որ այս ընթացքում շատ ձեռքբերումներ է ունեցել, շարունակելու է նույն ոգով աշխատել թե՛ իր, թե՛ ստեղծագործական կյանքում փոփոխությունների ուղղությամբ: «Ձեռքբերումներ, կարծում եմ, ունեցել եմ: Ցանկություններիցս էր ճանաչել աշխարհը, ինչը սկսել եմ իրականացնել,- ասաց նա ու հավելեց, որ տորթի մոմերը փչելիս երազանք է մտապահում,- Երբ տորթի մոմերը փչում ու երազանք եմ պահում, անպայման իրականանում է, ուղղակի պետք է հավատալ»։
Լիան ծիծաղելով նշեց, որ այսօր առավոտյան նվերների առատությունից իր սենյակում քայելու տեղ ուղղակի չի ունեցել: «Շատ-շատ եմ սիրում նվերներ ստանալ, չնայած ինձ մոտ մի հետաքրքիր բան կա, ես էլ եմ շատ սիրում նվեր տալ, ինչ-որ մեկին հաճելին մատուցելը բավարարվածության հետաքրքիր զգացում է տալիս։ Երեկ այնքան նվեր եմ ստացել, որ միայն երկու ավտոմեքենայով նվեր եմ տեղափոխել, այսօր սենյակումս քայլելու տեղ չկա։
Կապ չունի՝ ինչ են նվիրում, որովհետև լինի փոքրիկ խաղալիք, թե ծաղիկ, նույն էմոցիան է տալիս,- ասաց Լիան ու հավելեց,- Տարեդարձիս ամենամեծ նվերը չկար, ինչը մեծ բաց էր ինձ համար։ Այս երկու տարին իմ կյանքում տարբերվում են, քանի որ մամաս կողքիս չէ, արտերկրում է։ Երեկ այդ բացը զգացի, որովհետև մարդկանց բազմության մեջ անընդհատ փնտրում էի հարազատ այն հոգուն, որին կգրկեի, բայց նա ինձանից հեռու է»։
Աղբյուր՝ tert.am