Հակառակորդի դիվերսանտների թիվը տասնյակից ավելի է եղել․ Տեսանյութ
«Ժողովուրդը»․ գրում է․ Հակառակորդի դիվերսանտների թիվը տասնյակից ավելի է եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով սեպտեմբերի 23-ին կայանալիք Նյու Յորքյան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարված իրավիճակ է:
Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել եւ չեզոք գոտումթողնելով մեկ դիակ, հետշպրտվելիր ելման դիրքերը: Իհարկե, այսպիսի հանդիպումներից առաջ սահմանին լարվածություն միշտ էլ լինում է եւ պատահական չէ, որ հայկական կողմն այդ ամենին պատրաստ է եղել եւ ՊԲ-ն կորուստներչիունեցել:
Նախ նկատենք, որ սեպտեմբերի 18-ին ռազմատենչ հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանը:
«Մենքմերխոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իրխոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել էր Հասանովը: Եվ ահա, սահմանին դարձյալ լարված է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով, Պաշտպանության նախարարությունում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպես, ինչպեսարեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի:
Մեզ հասած տեղեկություններով, հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերելմեր Պաշտպանության նախարարությունում. արդյոք հակառակորդը այսպես մոտենալով սահմանին, չի գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են: Թե՞ ադրբեջանցիները կարծել են սահմանը պահող մերզինվորը հույսը տեսախցիկների վրա Է դնում եւ քնում: Ինչեւէ, այս հանգամանքը ՊՆ-ում մի շարք հարցեր է առաջացրել եւ փորձում են հասկանալ Ադրբեջանի տակտիկան:
Աղբյուր՝ armlur.am