«Սերժ Սարգսյանը ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի». Արմեն Աշոտյան
«Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ կհամընկնի արտաքին և ներքաղաքական միջավայրի հետ: Սերժ Սարգսյանը ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, այսօր՝ Սեպտեմբերի 21-ին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սերժ Սարգսյանի լռությունն այսօր ավելի խոսուն է, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած քաղաքական աղմուկը, որի ականատեսն ենք օրը մի քանի անգամ»,-հավելեց Արմեն Աշոտյանը: