Մամուլ

«Սերժ Սարգսյանը ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի». Արմեն Աշոտյան

«Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ կհամընկնի արտաքին և ներքաղաքական միջավայրի հետ: Սերժ Սարգսյանը ուզում է և պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, այսօր՝ Սեպտեմբերի 21-ին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սերժ Սարգսյանի լռությունն այսօր ավելի խոսուն է, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած քաղաքական աղմուկը, որի ականատեսն  ենք օրը մի քանի անգամ»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Կիսվել էջում