Ինչու են վիրաբույժները կանաչ կամ կապույտ հանդերձանք կրում
Ինչու են վիրաբույժները կանաչ կամ կապույտ հանդերձանք կրում
Շատերս նկատած կլինենք, որ հիվանդանոցում վիրաբույժների հանդերձը տարբերվում է մնացած բժիշկների հանդերձից:
Եթե մենք սովոր ենք բժիշկներին տեսնել սպիտակ հանդերձով, ապա վիրաբույժներինը ՝ կանաչ կամ բաց կապույտ է:
Իրականում ոչ թե վիրաբույժները մտադրված ցանկացել են տարբերվել մնացած բժիշկներից, այլ պարզապես գույների տարբերությունը ունի իր տրամաբանական բացատրությունը:
Մինչև 1914 թ., երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, բոլոր բժիշկները, այդ թվում նաև վիրաբույժները, կրում էին սպիտակ խալաթներ: Պատերազմի պատճառով զոհերի և վիրավորների թիվ ահռելի էր, ինքնըստինքյան, վիրաբույժների գործը շատ:
Եվ այդ շրջանի հայտնի բժիշկներից մեկը նկատեց, որ վիրաբուժության ժամանակ սպիտակ հանդերձը խանգարում է աշխատել. երբ վիրահատության ժամանակ հիվանդի շուրջ հավաքվում էին բժիշկները, հանդերձի սպիտակ գույնը խանգարում է կենտրոնանալ, նույնիսկ եթե դա մի քանի վարկյան է տևում:
Իսկ բժիշկի համար նույնիսկ այդ մի քանի վարկյանը կարևոր է վիրահատության ժամանակ չսխալվելու և հիվանդին չվնասելու համար:
Այդ պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վիրաբույժները առանձին հանդերձ ունեին, որը կանաչ և կապույտ գույների մեջ էր:
Եվ իրականում բավականին ճիշտ որոշում էր, քանի որ այդ գույները հնարավորություն են տալիս մեր աչքի ցանցաթաղանթին ավելի լավ տարբերակել արյան գույները, որը շատ կարևոր է յուրաքանչյուր վիրաբույժի համար: