ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը»․ Գագիկ Համբարյան
ՀՀԿ-ի «տատիկին» եկավ փոխարինելու Փաշինյանի «մորքուրը»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Իշխանափոխությունից հետո շատերս համոզված էինք, որ նախորդ իշխանությունների օրոք իրենց խորը արմատները թողած որոշ դատապարտելի երևույթներ, օրինակ՝ ՀՀԿ-ի “տատիկի” նման մարգինալ կերպարները, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ դարձել էին հանրաճանաչ կերպարներ, կանցնեն պատմության գիրկը…
Սակայն, ինչպես ասում են, շատ վաղ էինք ուրախանում… Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ոչ միայն չհրաժարվեց ՀՀԿ-ի “տատիկի” նման կերպարներ ունենալու գաղափարից, այլև անմակարդակ, փողոցային վարքագծով և բառապաշարով օժտված բավական մի մեծ բանակ ստեղծեց այդկերպ կերպարներից, որոնց կին անվանելը նույնիսկ ամոթ է…
Սրանց միջից հատկապես աչքի է ընկնում լաչառ և խուլիգան վարքագծով ճղճղան այս կերպարը (տես լուսանկարը), ով երեկ Սահմանադրական դատարանում իր նմանների հետ արտաքնոց հիշեցնող բերաններն էին բացել և կղանք էին արտաբերում…
Պարզվում է, Հայաստանում Թավշյա հեղափոխություն կոչվածից հետո իշխանությունների մոտ նաև չի փոխվել ֆան-ակումբներ ունենալու գաղափարը.ՀՀԿ-ի “տատիկին” եկավ փոխարինելու Փաշինյանի այս “մորքուրը”, որին կարելի է հանդիպել փաշինյանամետ գրեթե բոլոր միջոցառումներին…
Եթե նախկինում ՀՀԿ-ն բավարարվում էր մարգինալ մեկ տատիկով, ապա գործող իշխանությունները ոչ միայն մարգինալներից, այլև այլանդակ, անմակարդակ ու անդաստիարակ կանանցից մի “վաշտ” ունեն, որոնք նորմալ մարդու համար անընդունելի են և պատիվ չեն կարող բերել որևէ մեկին, հատկապես դրանց հովանավորողներին…
Վերջ տվեք այս տրագիկոմեդիային… Ինքնախայտառակությամբ եք զբաղված… Ամո՛թ է…»։