Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը նշել են «Ֆլորենս» ռեստորանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ին ողջ համացանցը քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ նրան ուղղված շնորհավորանքները։ Ոմանք հպարտանում էին, մյուսները՝ հայհոյում շնորհավորողներին։ Իսկ ցանկը խայտաբղետ էր։
ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքն այնքան զարմանք չէր պատճառել, որքան որոշ գործարարների և սպորտսմենների ուղերձները։
Արթուր Աբրահամ և Օգսեն Միրզոյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, «Մոնարխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյան, «Դվինի» խորհրդի նախագահ Արտակ Թովմասյան, «Թուֆենկյանի» հիմնադիր Ջեյմս Թուֆենկյան, «Տաշիրի» հիմնադիր Սամվել Կարապետյան, բարերարներ Ժան և Ռոբերտ Պողոսյաններ, Կոնստանտին Զատուլին և Աբել Աղանբեկյան, ուրիշներ։
Մենք տեղեկացանք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ամենամերձավոր շրջանակը՝ մոտ 20 հոգի, որդիների նախաձեռնությամբ, նրա ծննդյան օրը նշել են «Ֆլորենս» ռեստորանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: