Ազատ խոսք

«Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել»․ Արմեն Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը։

«Ցավոք, ես տեսնում եմ պաշտոնյաների՝ ովքեր մատը մատին չեն տալիս։ Տեսնում եմ մարդկանց, ովքեր նախկինների հետ ձեն ձենի և ձեռք ձեռքի տված “վարի են” տալիս Նիկոլ Փաշինյանին։

Տեսնում եմ ակնհայտ դանդաղկոտություն և որոշակի կաշկանդվածության կոռուպցիայի դեմ պայքարում… Տեսնում եմ պաշտոնյաների՝ ովքեր ակնհայտորեն փորձում են նմանվել նախկիններին։

Տեսնում եմ մարդկանց, ովքեր ուզում են “ապացուցեն”, որ գործում են օրենքից դուրս և ոնց ուզեն և ինչ ուզեն կանեն։ Եվ վերջապես տեսնում եմ մարդկանց՝ ովքեր իրենց վարքագծով ակամայից ջուր են լցնում նախկին “ռոքվոր պանիրների” ջրաղացին…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցել և ոչ թե նրա մեջքի հետևում թաքնվել ու չաշխատել։

Նախկիններից ոչ ոք որևէ պահանջ, ակնկալիք չի ունեցել։ Վերցրել է տաս հազար դրամը և հինգ տարի տառապել:

Նախկինները ձախողվելու խնդիր չեն ունեցել։ Ամեն ինչ ի սկզբանե ձախողված էր. բարձր պաշտոնների նշանակվածները բացառապես կոռուպցիայով զբաղվելու մեծ փորձառություն ունեցող բորենիներ էին և որքան “հարուստ էր” նրանց կաշառքով զբաղվելու պրակտիկան, այնքան ավելի բարձր և եկամտաբեր պաշտոնների էին նրանք նշանակվում։

Փաշինյանի իշխանությունից ակնկալիքն անասանելի մեծ է։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է արդարության և իրենց պայքարի երաշխավորին։ Տեսնում է պարզ ու հասարակ անկեղծ մարդու։

Եվ կլինի նա վարչապետ, թե չի լինի, նա միշտ մնալու է, որպես անկոտրուն և պայքարող մարդու տեսակ՝ ով փլուզեց բռնապետությունը, ջախջախեց “անփոխարինելիության” և “հավերժ” իշխանության մնալու կարծրատիպը և անհույս մարդկանց մեջ ներկայի և ապագայի նկատմամբ հույս արթնացրեց։

Ես ուզում եմ տեսնել այդ հույսի դրոշակիներին՝ ովքեր իրենց անմնացորդ գործով կապացուցեն, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր… և ճիշտ է…»։

Կիսվել